ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կետային ավիահարված են հասցրել Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի պարագլուխներից մեկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում:
«Այս հանգստյան օրերին ԱՄՆ-ի ուժերը կետային ավիահարված են հասցրել Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի անդամին: Ահաբեկիչների պարագլուխը համագործակցել է «Ալ-Քաիդա»-ի հետ ամբողջ տարածաշրջանում», - գրել է Թրամփը:
Նա նաև շնորհավորել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայքլ Կուրիլային և ամերիկացի զինվորականներին՝ գործողության հաջող անցկացման կապակցությամբ։
--00--ԱՀ