Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին արձակուրդ է ուղարկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Տիգրան-Խաչատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը արձակուրդ է մեկնում:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 15 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի մարտի 10-28-ը ներառյալ»:

--00—ՅՄ