Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

468656484-976449394507347-739965244202687007-n-770x_

Կոնվերս Բանկն ընդլայնել է իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Հանդես գալով որպես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի օպերատոր՝ Բանկն այսուհետ մատուցելու է նաև ռեեստրի վարման և սպասարկման ծառայություններ.

Թողարկողների գրանցում Կենտրոնական դեպոզիտարիայում,

Արժեթղթերի ռեեստրի վարում (պարտատոմսեր, բաժնետոմսեր),

Պարտատոմսերի նույնականացման ծածկագրի (ISIN code) շնորհում,

Արժեթղթերի տեղաբաշխման շրջանակում պարտատոմսերի հաշվեգրում սեփականատերերի հաշիվներին,

Կորպորատիվ գործողությունների կատարում ընկերության բաժանում/առանձնացում,

Ռեեստրից քաղվածքների տրամադրում:

«Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է վստահելի, անվտանգ և ծախսարդյունավետ լուծում: Այսուհետ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթից բացի, ընկերություններին կմատուցվեն նաև դեպոզիտար ծառայություններ: Վստահելով ռեեստրավարման ծառայությունը Կոնվերս Բանկին՝ բիզնեսը կլուծի միանգամից մի քանի խնդիր՝ համապատասխան որակավորում ու փորձառություն ունեցող մասնագետների սպասարկման արդյունքում ժամանակի խնայումից մինչև ծախսերի կրճատում»,- ասել է Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի Կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանը:

Ռեեստրի վարման ծառայությունների կանոններին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 511211 (ներքին` 1223) կամ գրել [email protected] հասցեով:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

--00—ՅՄ