Իտալիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարից վիրավորված հայերի անունները հայտնի են

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումյանը (ծնված 10․06.1982 թ.) և Նինա Մեհրաբյանը (ծնված 24.04.1987 թ.)։ Այդ մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս է գրվել։ Մարգարիտա Գյուլումյանը բժշկական զննման փուլում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալական Սիենա քաղաքի մոտակայքում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 19-ը տուժել են: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ի առավոտյան՝ Երևանի ժամանակով 11։00-ին, վթարի պատճառը դեռ հայտնի չէ, վարկած կա, որ վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը։

Ավտոբուսում եղել է շուրջ 60 զբոսաշրջիկ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից: Իտալացի փրկարարները տարհանել են ուղևորներին, որոնց մի մասն արգելափակված է մնացել ավտոբուսում: Մյուս զբոսաշրջիկները կարողացել են ինքնուրույն դուրս գալ։