«Ցանկալի չէ աշխատել մի տեղ, որտեղ ինձ չեն սիրում». Թատերականի ռեկտորը կխոսի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

Լիլիթ

Բուհի նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյան ասել է, որ, ճիշտ է, երեկ ասել է,0 որ ինքնաբացարկ կներկայացնի, բայց այսօր արդեն նման իրավասություն չունի։

«Երեկ երեկոյան ես նախարարի մոտ եմ եղել, բայց խնդրում եմ՝ իրեն էլ հսկացեք: Նախարարը պետություն է ներկայացնում։ Նա ինձ ասաց՝ «տիկի՛ն Արզումանյան, մենք Ձեզ նշանակել ենք՝ հաշվի առնելով չափանիշները: Ժամանակավոր պաշտոնակատարի համար Ձեզ տվել էինք ամենարկար ժամկետը՝ 6 ամիս, որից հետո նոր մրցույթ ենք հայտարարել: 1 ամսվա ընթացքում 3 թեկնածու են առաջադրվել, ինչն ուրախալի էր: Սակայն կա օրենք, ըստ որի, երկու թեկնածուները դուրս են մնում, քանի որ չեն համապատասխանում չափանիշներին: Հիմա մնացել եք միայն Դուք, ու Դուք ինձ առաջարկում եք խախտել օրենքը» », - նախարարի խոսքը մեջբերելով՝ ասել է Լիլիթ Արզումանյանը և ուսանողներին վստահեցրել, որ խորհրդի անդամներից որևէ մեկը ոստիկաններին չի կանչել:

«Ես այլևս ոչինչ չունեմ ձեզ ասելու, բացի խոստանալուց, որ որպես ռեկտոր ձեզ հետ ամենաջերմ, ամենակառուցողական ու ամենաընկերական հարաբերությունները կունենամ: Սրանից ավելի այսօր ձեզ ոչինչ խոստանալ չեմ կարող:

Հավատացեք, որ ես նախարարի «մարդը» չեմ, նման բան չկա: Հավատացնում եմ ձեզ, այս ամենն ինձ վրա շատ ծանր է նստում: Այսօրվա Խորհրդի ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ ոչ մի ջահելի չէի ցանկանա, որ իր կյանքի ընթացքում ապրեր էն, ինչ ես ապրեցի այս երկու օրը: Հավատացեք, ոչ մեկիդ չէի ցանկանա», - ասել է ռեկտորն ու ցանկություն հայտնեց լսել ցուցարար-ուսանողների խոսքը:

Ուսանողներից մեկը հարց է ուղղեց ռեկտորին՝ ինչո՞ւ հիմա օրենքի սահմանված կարգով չի հրաժարվում պաշտոնից, որպեսզի նոր ընտրություններ անցկացնեն: Արզումանյանը պատասխանել է, որ ուսանողության մեծամասնությունը դեմ է այն ամենին, ինչ տեղի է ունեցել:

«Եթե այն ժամանակ օրենքը Ձեզ թույլ չէր տալիս ինքնաբացարկ ներկայացնել, ապա այսօր, որպես ռեկտոր, իրավունք ունեք հրաժարական տալ, օրենքը թույլատրում է: Նախարարի հետ կարող եք օր ու ժամ որոշել, նորից հայտարարվի ընտրություններ, մի քանի թեկնածուներով ներկայացնեք ձեր ծրագրերը: Բայց դա լսեն ոչ միայն խորհրդի անդամները, դասախոսներն ու ուսանողներից 6 հոգի, այլ՝ բոլորս: Մենք դեմ չենք, որ դուք եք, ուղղակի ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ», - հարցրել է ուսանողը: Ներընտիր ռեկտորը սական հարցադրումը շատ վիրավորական ու սխալ է համարել:

«Ասումե եք՝ էս ամեն ինչից հետո, ինչ-որ եղավ… Իսկ ես կասեմ՝ ամեն ինչ եղել է օրենքի տառին համապատասխան: Դուք որևէ փաստ չունեք կասկածելու ընտրությունների, այսօրվա ոճով ասած՝ լեգիտիմությանը: Վարչապետի կողմից ընտրված 24 հոգանոց Խորհուրդը կատարել է օրինական ընտրություն: Այո՛, ես կարող եմ հրաժարական ներկայացնել, բայց չեմ ուզում, որ դա լինի իմ վրա ճնշումներով: Դուք բոլորդ այսօր ճնշում եք գործադրում ինձ վրա: Եթե ձեզ թվում է, որ ես ինչ-որ պատճառներով համառում եմ՝ սխալվում եք: Այդ հարցը պարտավոր եմ քննարկել կառավարության անդամ մեր նախարարի հետ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ սարսափելի ոչինչ չի եղել: Ապշում եմ ձեր ռեակցիայից: Ժողովո՛ւրդ, եթե դուք չեք ուզում, հավատացեք, ես այստեղ չեմ մնա: Զուտ մարդկային տեսանկյունից՝ ինձ բնավ ցանկալի չէ աշխատել մի տեղ, որտեղ ինձ չեն սիրում: Ես վաղն այդ մասին նախարարի հետ կխոսեմ», - խոստոբանել է Լիլիթ Արզումանյանը:

Ռեկտորի հետ զրույցից հետո, այդումանենայնիվ, ուսանողները տեղեկացրել են, որ Թատերականի շենքից ոչ-ոք չի հեռանալու, մինչև ռեկտորը հրաժարական չտա: