Բախվել են BMW-ն ու Mercedes-ը. Mercedes-ը կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Հասարակություն

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությանբ, բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Էդգար Մուշեղյանի վարած BMW մակնիշի 84 RR 999 համարանիշի և 24-ամյա Հարություն Զատիկյանի վարած Mercedes մակնիշի 35 PG 541 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վթարի մեղավորը եղել է BMW -ի վարորդը, ով հետևից բախվել է Mercedes-ին, Mercedes–ն էլ կողաշրջվել է:

Փրկարարները , քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դարձի են բերել և տեղափոխել անվտանգ վայր:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ երկուսն էլ եղել են սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: