Հինգ աղբատար նոր մեքենաները սկսել են աղբի հավաքումը մայրաքաղաքի վարչական շրջաններից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

.

Հինգ աղբատար մեքենաները, որոնք վերջերս ձեռք է բերել Երեւանի քաղաքապետարանը, այսօր սկսել են աղբը հավաքել մայրաքաղաքի վարչական շրջաններից։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

18, 19 և 22 տոննա բեռնատարողությամբ մեքենաները աղբը կհավաքեն այն հատվածներում, որտեղ անհրաժեշտություն կլինի։ Համապատասխանաբար, աղբահանության օպերատորի թերացման պատճառով քաղաքապետարանի աղբատարերի օգնությամբ տարված աշխատանքների ծավալի չափով օպերատորին տրամադրվելիք գումարից պահումներ կարվեն։

Քաղաքը նախատեսում է ձեռք բերել եւս շուրջ 20 աղբատար մեքենան և մի քանի հազար աղբաման։ Այսպիսով, Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը փաստացի կդառնա աղբահանության երկրորդ օպերատորը։