Օրը 1 մլրդ դրամի խաղադրույք է արվում, պետք է մաքրել երկիրը չարիքից․ վարչապետի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

2018թ. կատարվել է 300 մլրդ դրամի խաղադրույք՝ 2010թ. 14 մլրդ դրամի փոխարեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«2018թ կատարվել է 300 մլրդ դրամի խաղադրույք՝ 2010թ 14 մլրդ դրամի փոխարեն: Այսինքն 8 տարում 20 անգամ ավել խաղադրույք է կատարվում՝ օրական մոտ 1 մլրդ դրամի:

Ազգային Ժողովում քննարկվում է բուքմեյքերական գրասենյակների մասնակի փակման տարբերակը, թողնելով օնլայն տարբերակը, որը չի տալու որևէ արդյունք: Այս տեմպերով աճը մի քանի տարի անց ձնագնդիկի պես կլանելու է ամբողջ հանրությանը:

Այս խնդրի լուծումը պետք է լինի հեղափոխական՝ մաքրել երկիրը նման չարիքից: Երրորդ ճանապարհ չկա»: