ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2019 թվականի մայիսի 22-ի թիվ 18-Ա հրամանի համաձայն՝ սույն թվականի մայիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով:

Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտից:

Նշվում է նաև, որ ժողովը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել փակել դատարանների ելքը: Ապա ուղերձով էր հանդես եկել՝ հայտարարելով դատական ոլորտում հեղափոխության անհրաժեշտության մասին: