Հունաստանը կոչ է արել Թուրքիային՝ ճանաչել Պոնտոսի հույների ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Հունաստանի ԱԳՆ-ն Անկարային կոչ է արել չկեղծել պատմությունը եւ ճանաչել Օսմանյան կայսրությունում 1914-1923 թվականներն տեղի ունեցած  հարյուր հազարավոր Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

Այսպես է Հունաստանի ԱԳՆ-ն արձագանքել Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանն այն մասին, որ հարյուր տարի առաջ հունական բանակն է իրականացրել թուրք քաղաքացիների զանգվածային սպանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հունաստանի ԱԳՆ-ն պատմական խնդիր է համարում բոլորի, հատկապես հարեւան Թուրքիայի համար ճանաչել այնպիսի իրադարձությունները, ինչպիսին Պոնտոսի հույների ցեղասպանությունն է, որպեսզի չկրկնվեն անցյալի ամենասարսափելի պահերը եւ որպեսի ապաքինվեն խորը վերքերը, որոնք նրանք թողել են»:

«Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը պատմությունը կեղծելու հերթական անհաջող փորձ է: Պատմական ճշմարտության ճանաչումը, ինքնաքննադատությունը եւ ռեւիզիոնիզմի մերժումը ուժի, այլ ոչ թե թուլության նշան են: Դրանք ազնիվ երկխոսության եւ ազգայնականության ծայրահեղության դեմ պայքարելու, ժողովուրդների եւ պետությունների հաշտեցման եւ նրանց խաղաղ գոյակցության նախադրյալներ են», - ասված է հայտարարության մեջ:

«Այս կենսական եւ քաղաքական դիրքորոշումն ընտրել է Էլեֆտերիոս Վենիզելոսը (Հունաստանի վարչապետ  1910-1933 թվականներին), երբ նա որպես Նոբելյան Խաղաղության մրցանակի թեկնածու էր առաջարկել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։ Եվ սա մինչ օրս շարունակում է կարեւոր ժառանգության մաս լինել, որը թողել է մեծանուն հույն քաղաքական գործիչը հույն-թուրքական հարաբերությունների համար եւ ոչ միայն», - նշել է Հունաստանի ԱԳՆ-ն: