Թատերականի նորընտիր ռեկտորի դեմ բողոքող ուսանողները ԿԳ նախարարին ներկայացրել են խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

.

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին: Այս մասին նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։

Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ուրբաթ կհանդիպեմ նաև բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ ներկայացված խնդիրների շուրջ նաև նրա տեսակետները լսելու նպատակով։

Ուսանողները նաև առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ։ Ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո կտեղեկացնեմ նաև ուսանողների հետ հանդիպման տեղի ու ժամի մասին»։

Հիշեցնենք, որ ուսանողները դեմ են ռեկտորի պաշտոնում Լիլիթ Արզումանյանի նշանակմանը, նշում են, որ Լիլիթ Արզումանյանը ոչ կառուցողական գործունեություն է ծավալել: