Երևան-Մեղրի ճանապարհին վթարից հետո հոսպիտալացված վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

.

Երեկ՝ մայիսի 21-ին, հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Մկրտչյանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսի 16-ին, ժամը 06:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 327-րդ կմ հատվածում բախվել էին Կապանի բնակիչներ, 37-ամյա Կարեն Մովսիսյանի վարած BMW մակնիշի 36 CF 426 համարանիշի և Ա. Մկրտչյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 91 FQ 911 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: