Հայտնի է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման օրն ու վայրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

.

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում: Այդ գագաթաժողովի ժամանակ կնշվի ՆԱՏՕ-ի 70-ամյակը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ:

«Ուրախ եմ հայտնել, որ դաշինքի առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում՝ տոնելու դաշինքի հիմնադրման 70-րդ տարեդարձը: Ես արդեն քննարկել եմ գագաթնաժողովի նախապատրաստումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ»,- հայտնել է Ստոլտենբերգը: