ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Վանաձոր քաղաքում վարորդները բողոքի ակցիա են անում։ Վաղ առավոտից քաղաքի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձորի՝ Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։ Վարորդները պահանջում են էժանացնել գազը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
«Գազի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավելի տարբերություն է տալիս։ Արդեն քանի օր է, մենք մեր տնեցիներից ենք պարտքով փող վերցնում, որ կարողանանք սպասարկել բնակիչներին», - ցուցարարներից մեկին խոսքը մեջ բերելով՝ նշում է աղբյուրը։
Այս պահին Հայքի հրապարակում՝ Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի դիմաց, ավտոմեքենաներ են շարված: Վարորդները սպասում են, թե պատկան մարմիններից ով է մոտենալու և իրենց խնդիրը ներկայացնի համապատասխան կառույցներին։