«Ինձ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելն անօրինական է»․ Սահակաշվիլին դիմել է Զելենսկուն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

1

«Eadaily.com»-ը գրում է, որ Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսսայի նախկին քաղաքապետ Միխեիլ Սաակաշվիլին խնդրել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին վերականգնել Ուկրաինայի իր քաղաքացիությունը, քանի որ համոզված է՝ իրեն ապօրինաբար են զրկել դրանից: 

«Փաստաբանները հաստատում են, որ ինձ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելն անօրինական է, քանի որ, երկրի սահմանադրության համաձայն, քաղաքացուն չի կարելի զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ միջազգային իրավունքն ընդհանրապես չի թույլատրում մարդուն առանց քաղաքացիության թողնել»,- նշված է նամակի տեքստում:

Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ ինքը որևէ պաշտոնի չի հավակնում, սակայն պատրաստ է դատարանում պաշտպանել իր շահերը, ինչի համար էլ իրեն հարկավոր է երկիր մուտք գործել:

Սաակաշվիլիին զրկել էին Ուկրաինայի քաղաքացիությունից 2017-ի ամռանը՝ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով: