ՈՒԵՖԱ-ն նման իրավիճակներում պետք է ավելին անի վախերը ցրելու համար․ Չառլի Ֆլենագան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

1

Իռլանդիայի արդարադատության և հավասարության նախարար Չառլի Ֆլենագանն անդրադարձել է «Արսենալ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Այդ մասին թվիթերյան էջում գրառում է արել Իռլանդիայի արդարադատության նախարարը։

«Շատ ցավալի է, երբ բախվում են սպորտն ու քաղաքականությունը, քանի որ Հենրիխ Մխիթարյանը որոշել է չգնալ Ադրբեջան Եվրոպայի լիգայի եզրափակչին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ՈՒԵՖԱ-ն պետք է ավելին անի նման իրավիճակներում վախերը ցրելու և պաշտպանություն ապահովելու համար»: