Խաչատրյանը հանդպել է Վրաստանի դեսպանին․ քննարկել են տնտեսական համատեղ գործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 22, 24News

դեսպան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Կողմերն ընդգծել են համատեղ նպատակաուղղված գործողությունների իրականացման կարևորությունը այն ոլորտներում, որոնք ազդում են ազգաբնակչության բարեկեցության վրա։

Նախարար Խաչատրյանը և դեսպանը քննարկել են առաջիկայում սպասվող տնտեսական միջոցառումների և հանդիպումների շրջանակը։ Մասնավորապես քննարկվել են առաջիկա հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև հայ-վրացական գործարարների համաժողովի կազմակերպչական հարցերին՝ կարևորելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների, գործարար շրջանակների ներգրավումը, որոնք համագործակցության առավել մեծ հեռանկար և ներուժ են պարունակում։

Դեսպան Սագանելիձեն Վրաստանում տեղի ունենալիք տնտեսական որոշ միջոցառումների վերաբերյալ ներկայացրել է տեղեկատվություն։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները և արտոնյալ ռեժիմներից առավել արդյունավետ օգտվելու ճանապարհները։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս