Բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

այսեր ղազարյան

ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել` պատճառաբանելով, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները չեն համապատասխանում իր սկզբունքներին և գործելակերպին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Մեծարգո պարոն վարչապետ, նկատի ունենալով այն, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները, այդ թվում իրականացվող և իրականացվելիք գործողություններն ու միջոցառումները չեն համապատասխանում իմ սկզբունքներին և գործելակերպին, այդ պարագայում ինձ վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացման ապահովումը դառնում է թերի կամ անհնար, հետևաբար գտնում եմ, որ բնապահպանության նախարարությունում իմ հետագա աշխատանքը նպատակահարմար չէ, ուստի խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- գրել է նա: