Երևանի Մուշավան թաղամասում մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ․ սատկել է 10 հավ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

1

Երևանում արտակարգ իրավիճակ է։ Ժամը 06։30-ի սահմանում մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է և լցվել մի քանի բակեր ու տներ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

1

Oպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ խումբը, Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի հրահանգիչները։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ոռոգման առուն վարարել է, ու ջուրը լցվել է 2-րդ փողոցի մի քանի տներ՝ վնասելով նաև բնակիչների այգիներն ու նկուղները։ Քաղաքացիներից մեկի 10-ից ավելի հավեր սատկել են։ 

1