Վերահաշվարկվել են «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակչի արդյունքները. առաջին քառյակը չի փոխվել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

1

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը վերահաշվարկել է Թել Ավիվում մրցույթի մայիսի 18-ի եզրափակիչ փուլի արդյունքը, համաձայն որի՝ եզրափակիչ համերգի ընթացքում որոշ միավորներ ճիշտ չեն գումարվել մարդկային սխալի պատճառով: Այդ մասին տեղեկանում ենք eurovision.tv  կայքէջում։

Վերահաշվարկումից հետո առաջին քառյակը մնացել է նույնը` Նիդերլանդներ, Իտալիա, Ռուսաստան և Շվեյցարիա: Հինգերորդ տեղը զբաղեցրած Նորվեգիան հայտնվել է վեցերորդ տեղում, իսկ վեցերորդ հորիզոնականը գրաված Շվեդիան` հինգերորդ: Հյուսիսային Մակեդոնիան անցել է Ադրբեջանից, Բելառուսը՝ Գերմանիայից։

Հայաստանը ներկայացուցիչ Սրբուհի Սարգսյանը, որը մայիսի 16-ին «Walking out» երգով  ելույթ էր ունեցել մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, վերամշակված տվյալներից հետո ևս չէր անցել եզրափակիչ: