Բախվել են Mercedes-ն ու Hyundai-ը, 5 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

վթար

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արարատ քաղաքի Երկաթուղայիններ և Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes E 320 մակնիշի FL 138 համարանիշի և Hyundai Azera մակնիշի 36 DR 661 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներն ու քաղաքացիները։

Օպերատիվորեն գործել են նաև Արարատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Արարատի բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորներից երկուսը, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, մեկը՝ ռեանիմոբիլով, մյուսը՝ Արարատի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: