Պուտինի հետ չեմ երկխոսի, միայն կհիշեցնեմ, որ խախտել է պարտավորությունները․ Զուրաբիշվիլի

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

1

«Apsny.ge» կայքը գրում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էստոնիայի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի երկծոսի, միայն կհիշեցնի, որ ՌԴ նախագահը խախտել է իր բոլոր պարտավորությունները։

Հարցին՝ ի՞նչ կասեր Վրաստանի նախագահը Ռուսաստանի նախագահին, Զուրաբիշվիլին պատասխանել է. «Հետաքրքիր է՝ ինչ կպատասխաներ Պու՛տինը: Նա՛ պետք է անի առաջին քայլը: Այժմ եվրոպական բոլոր գործընկերների՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ունեցած խնդիրն այն է, որ Ռուսաստանն իրեն ճիշտ չի դրսևորում միջազգային հանրության շրջանակում և ոչ ոքի չի հարգում: Դա վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլ ընդհանրապես Ռուսաստանի պահվածքին: Ի՞նչ տիպի երկխոսություն կարող է լինել նման պայմաններում»,- ասել է Զուրաբիշվիլին: