Բռնցքամարտը կմնա Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

բռնցքամարտ

Բռնցքամարտը կմնա Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում: Նման որոշում է կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը: AIBA-ն զրկվել է նաև «Տոկիո-2020» -ի բռնցքամարտի մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլերն անցկացնելու իրավունքից:
«Տոկիո-2020» -ի բռնցքամարտի մրցաշարի կազմակերպմամբ կզբաղվի աշխատանքային խումբ, որը գլխավորել է Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի անդամներից մեկը: Որակավորման փուլի մրցաշարը տեղի կունենա 2020-ի հունվարից մինչև մայիս:

2020 թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: