Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս պահին քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 8 անձ:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Այս պահին Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է միայն 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ահա 258-րդ հոդվածի 4-րդ մասով Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ:

Տեսանյութեր

Live

Լրահոս