Հայ-ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չեմ տեսնում․ ԱԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

Արմեն

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայ-ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չի տեսնում, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ավելի վաղ հանդե՞ս է եկել այդ հարաբերություններին դեմ և եղել է արևմտամետ գործիչ։

«Այդ հարցը մեկ տարվա հնության հարց է։ Իմ մակարդակով մենք ակտիվ աշխատում ենք, ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ։ Հունիսի 18-ին Ռուսաստանում հանդիպում կունենանք Պատրուշևի հետ, հետագայում նա ևս կայցելի Հայաստան», - ասել է Գրիգորյանը։

Հարցին, թե ավելի վաղ՝ Իրանում, իսկ այս օրերին Երևանում ՀՀ վարչապետը խոսել է Հայաստանի դեմ իրականացվող դավադրությունների մասին, ի՞նչ դավադրության մասին է խոսքը, Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Վարչապետը հնարավորինս պարզ խոսել է դրա մասին։ Իրականում նման մտահոգություններ մենք ունենք։ Իհարկե, դրա մասին շատ բաց խոսելը որոշակի սահմանափակումներ ունի։ Այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է, մնացածի մասին, եթե անհրաժեշտություն լինի, հետագայում ավելի մանրամասն կխոսենք»։