ՊՎԾ-ն ուսումնասիրում է տրանսպորտային միջոցների համարանիշերի գնման գործընթացը

ՊՎԾ1

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 7-ից սկսած ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։

Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն առավել բովանդակային պարզաբանում կներկայացնի ուսումնասիրությունների ամփոփումն ավարտելուց հետո։