Իրավասու չեմ որևէ պետության ղեկավարի ասածի մասով պարզաբանումներ տալ․ Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վարչապետի այն հայտարարույթյանը, որ ՀՀ-ում որոշ քաղաքական ուժեր սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմ են փորձում հրահրել՝ պատասխելով հարցին, թե արդյո՞ք ուժային կառույցներից որևէ մեկում տեսնում է դավադրություն:

«Իրավասու չեմ որևէ պետության ղեկավարի ասածի մասով պարզաբանումներ տալ, բայց վստահեցնում եմ, որ ոստիկանությունը, անկախ ամեն ինչից, ինչ էլ անի կամ ինչ էլ անում է, անում է օրենքի համապատասխան», - ասաց Օսիպյանը:

Ճշտող հարցին՝ արդյոք ինքը տեսնում է նման սպառնալիք, Օսիպյանը նշեց. «Չեմ բացառում»: Միևնույն ժամանակ ոստիկանապետը չցանկանացավ մանրամասնել, թե ինչ հիմքեր ունի նման կասկածներ ունենալու համար:

«Այն, ինչ տեղեկություններ ունի ոստիկանությունը, այս պահին թույլ տվեք չհրապարկեմ», - ասաց Օսիպյանը: