Թրամփն ու Էրդողանը Թուրքիայում կամ Ճապոնիայում կհանդիպեն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

1

Թուրքիայի և ԱՄՆ նախագահները Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայում կամ Ճապոնիայում հնարավոր է՝ հանդիպեն։ Այդ մասին գրում է «Hurriyet Daily News»-ը։ այս մասին հայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, պարզաբանել է, որ Էրդողանը Թրամփին Թուրքիա է հրավիրել, և դրան ի պատասխան ամերիկյան կողմից դրական ազդակներ են ստացվել:

«Այժմ մենք աշխատում ենք հանդիպման օրը հստակեցնելու ուղղությամբ: Դրական ազդակներ կան, սակայն երկկողմ հանդիպման օրը որոշված չէ»,- հավելել է պաշտոնյան:

Վերջին ամիսներին ԱՄՆ-Թուրքիայի հարաբերությունները սրվել էին Թուրքիայի կողմից ռուսական «С-400» զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելու պատճառով: ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել էր ամերիկյան արտադրության «Patriot» համակարգը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս