Մայիսի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օդ

Մայիսի 24-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ՝ տեղ-տեղ ուղեկցվող հարավարեւմտյան քամու մինչեւ 18-20 մ/վ ուժգնացմամբ: Որոշ  վայրերում հնարավոր է կարկուտ:

Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ից  հայտնեցին, որ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ամրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 18-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +26+28:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +17+20,

Կոտայքի լեռներում գիշերը` +4+9, ցերեկը՝ +17+20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +23+25,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +4+9, ցերեկը՝ +17+20,

Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+23,

Տավուշում գիշերը՝ +9+14, ցերեկը` +20+25,

Արագածոտնի լեռներում գիշերը` +4+9, ցերեկը՝ +17+20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +10+13, ցերեկը՝ +24+26,

Արարատում գիշերը` +11+15, ցերեկը՝ +26+28,

Արմավիրում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+28,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +4+9, ցերեկը՝ +17+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+15, ցերեկը՝ +26+28,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +12+17, ցերեկը՝ +26+30,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+23,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +10+15, ցերեկը՝ +21+26:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս