Փրկարարները բռնել են 2 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օդ

Մայիսի 22-23-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Երևան քաղաքում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: