Ադրբեջանի պաշտպանության նախարարը, առաջին գիծ գալով, փախուստի է դիմել․ ԱԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

ԱԱԽ

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում իրականացվող ֆլեշմեբերի ու Շուշին գրավելու մասին հայտարարությունների վտանգավորությանը, հայտարարել է, որ Հայաստանի ԶՈՒ-ն պատրաստ է կատարել իր առաջ դրված առաջադրանքները։

«Վերջերս իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարին կդիմավորի Երևանում, բայց իրականում նա, առաջին գիծ գալով, փախուստի էր դիմել մեր զինվորների կողմից վերահսկողության տակ հայտնվելուց  հետո»,– ասել է ԱԱԽ քարտուղարը։

Անդրադառանալով ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելուն, Արմեն Գրիգորյանն ասել է, որ այդ կերպ հնարավորություն կտրվի անցյալում առաջ եկած խնդիրները լուծելու։  

«Մինչև ապրիլյան պատերազմը պատկերացում կար, որ գոնե անվտանգության հարցում մենք մեծ խնդիրներ չունենք, բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ունենք լուրջ խնդիրներ, և հենց հանձնաժողովի քննությունը հնարավորություն կտա բարձրացնելու բոլոր խնդիրները, որոնք եղել են այս ժամանակ, լուծում տալ այդ խնդիրներին, որ այլևս չհայտնվենք այդպիսի իրավիճակում», - ասել է ԱԱԽ քարտուղարը։

Հարցին՝ ի՞նչ զգացողություններ ուներ, երբ Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառմանը կանգնած էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին, որին մեկ տարի առաջ մերժում էր, Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Ես նրա կողքին չէի կանգնած, միջոցառում էր, որին երկուսս էլ ներկա էինք, բնականաբար, զգացողությունները ոչ ստանդարտ էին»։