Մենք հարգում ենք նրա որոշումը. Օբամեյանգը՝ Մխիթարյանի որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օդ

«Արսենալ»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի` Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին Բաքու չմեկնելու փաստը:

«Այս ամենը խայտառակություն է: Մենք հարգում ենք նրա որոշումը: Նրա համար դժվար է գնալ այնտեղ՝ քաղաքական խնդիրների պատճառով: Սա շատ մեծ խայտառակություն է, բայց հիմա մենք ևս մեկ մոտիվացիա ունենք հաղթանակի համար: Թիմում բոլորը ցանկանում են վերադառնալ Չեմպիոնների լիգա: Դա մեր գլխավոր նպատակն էր մրցաշրջանի սկզբում»,- Օբամեյանգի խոսքերը մեջբերում է Evening Standard-ը:

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: