Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովին կքննարկեն Բելառուսին նավթ մատակարարելու հարցը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

Լուկաշենկո

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, գրում է, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 29-ին՝ ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ, կքննարկեն Բելառուսին նավթի մատակարարման հարցը:

«Մենք հույս ունենք, որ 2 պետությունների ղեկավարներին կհաջողվի հաջորդ շաբաթ Նուր Սուլթանում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում, շփվել, եթե նրանք անհրաժեշտ համարեն՝ նաև այդ թեմայի շուրջ»,- ասել է Կրեմլի ներկայացացուցիչը՝ մեկնաբանելով  Լուկաշենկոյի հայտարարությունը Ղազախստանի հետ Բելառուսին նավթի մատակարարման բանակցություններն ակտիվացնելու՝ Մինսկի մտադրության մասին։