Ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տալիս (թարմացված)

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

1

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վաղը՝ մայիսի 24-ին, պաշտոնապես հրաժարական կտա։ Այս մասին հայտնում են 24News-ի հավաստի աղբյուրները։

Ըստ մեր տեղեկությունների՝ Արամ Սիմոնյանն իր հրաժարականի դիմումը վաղը կուղարկի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին։ 

Հիշեցնենք, որ 2018 թվականին՝ մայիսյան հեղափոխությունից հետո, ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարցը դարձել էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի թիվ մեկ խնդիրը, ինչի պատճառով ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները պատշաճ չէին իրականացվում, և որևէ բարձրաստիճան պաշտոնյա չէր մասնակցում միջոցառումներին։

Ռեկտորի հրաժարականի մասին ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև ԵՊՀ մամուլի խոսնակը՝ Գևորգ Էմին-Տերյանը․ «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց»: