Չկալովկայի մոտ մեքենաներ են բախվել. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

վթար

Մայիսի 23-ին՝ ժամը 13։42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի հատվածում բախվել են «ՎԱԶ-2112» (վարորդ՝ Ս.Ղ., ծնված 1994 թ.) և «ԳԱԶ-53» (վարորդ՝ Հ.Հ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոների փականները: