Ուզում եմ նրան Աստվածաշունչ նվիրել՝ դարձի գա. Դոն Պիպոն՝ Մանվել Գրիգորյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

1

Մանվել Գրիգորյանն  իր բոլոր սխալների հետ մեկտեղ անցած ճանապարհ ունի, ես կուզեի, որ Մանվել Գրիգորյանին մեկ օր շուտ ազատ արձակեցին, որ հասներ իր երեխաներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ Դոն Պիպոն։

Անդրադառնալով իր և Մանվել Գրիգորյանի միջև նախկինում եղած թշնամանքին՝ Ասատրյանն ասաց.

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք թշնամիներ ենք, ես լրագրողներից եմ դա լսել, իսկապես մենք թշնամական հարաբերություններ չենք ունեցել։ Մարդու չարությունն ու բարությունը սահմաններ չունեն, մենք ընդդեմ Մանվել Գրիգորյանի ոչ մի թշնամություն չունենք, երևի դուք նկատած կլինեք, որ նրա ընտանիքի անդամներին, նրա թոռներին չկա մեկը, որ վիրավորած լինի, չկա մեկը, որ վատ խոսք ասած լինի, մենք երկար աշխատանք ենք տարել, որ նրա ընտանիքի անդամներին ոչ մեկ չվիրավորի, որովհետև դա հարիր չէ որ հայրը նստած է, իսկ նրա երեխաներին կամ թոռներին կարող են վիրավորել»։

Հարցին՝ ի՞նքն է հանձնարարել որ Էջմիածնում չնեղացնեն Մանվել Գրիգորյանի հարազատներին, Ասատրյանն ասաց.

«Դա մեր հորդորն է եղել, լիքը մարդիկ են եղել վրդովված, ասել ենք հանկարծ չվիրավորեք, որովհետև չի կարելի»։

Արթուր Ասատրյանի կարծիքով՝ Մանվել Գրիգորյանն  իր բոլոր սխալների հետ մեկտեղ անցած ճանապարհ ունի.

«Ես կուզեի, որ Մանվել Գրիգորյանին մեկ օր շուտ ազատ արձակեին, հասներ իր երեխաներին։ Ես անձամբ կգնայի՝ իրեն Աստվածաշունչ կնվիրեի, որ նա գնար Աստծո գիտությունը հասկանար, իմանար, որ գալու է ժամը ու պատասխան ես տալու։ Ինձ թվում է նա արդեն պատասխան է տվել, դա բավարար է, ես կուզեի, որ ինքն իր անցած ճանապարհի համար գոնե էսքանով ներվեր, հասներ իր թոռներին, դա մեր սրտանց ցանկությունն է»,–ասաց նա։

Հարցին՝ կարծում է, որ Մանվել Գրիգորյանը դարձի՞ է եկել, Ասատրյանը պատասխանեց.

«Գալիս է մի ժամանակ, որ ամենադաժան մարդն էլ դարձի է գալիս, դրա համար ուզում եմ նրան իմ ձեռքով Աստվածաշունչ նվիրեմ, որ հասկանա»։

Հիշեցնենք, որ էջմիածնեցի Մանվել Գրիգորյանն ու Արթուր Ասատրյանը կալանավորվել էին 2018 թ.  հունիսին։ Ասատրյանը՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելու, պահելու, իսկ Մանվել Գրիգորյանը առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու համար։ 2018 թ. սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակվեց կալանքից, իսկ Մանվել Գրիգորյանը շարունակում  է մնալ կալանքի տակ։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս