Հիվանդանոց են դիմել իրար հետ վիճաբանած 2 դանակահարված երիտասարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

ա

Մայիսի 22-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք և որովայնի ձախ հատվածի կտրած-ծակած վերք վնասվածքներով հիվանդանոց են դիմել 2 երիտասարդ:

Մեկնած օպերատիւվ խումբը պարզել է, որ երիտասարդները վնասվածքները ստացել են, նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, Չարենցի փողոցում գտնվող ավտոլվացման կետի մոտ վիճաբանության ժամանակ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վերջիններիս վնասվածքներ հասցնողի ինքնությունը: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս