ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին՝ ժամը 01:40-ին, Կրասնոդար-Երեւան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Եմենի Հանրապետության 42-ամյա քաղաքացի Ահմեդ Աբդուլլահ Ահմեդի Ալ-Սակկաֆը: Նա 2018 թվականի հունիսի 5-ից հետախուզվում է ԱՄԷ իրավապահ մարմինների կողմից կեղծ կամ ուրիշին պատկանող փաստաթուղթ օգտագործելու մեղադրանքով:
Այդ մասին հայտնում է ոստիկանությունը: