ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գերիների վերաբերյալ առաջարկները կփոխանցեն Երևանին և Բաքվին. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

ՌԴ

Ադրբեջանական «Trend» գործակալությանը գրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում ԼՂ հակամարտության կողմերին կփոխանցեն գերիների վերաբերյալ առաջարկները: Այդ  մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը՝ պատասխանելով ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով գերիների փոխանակման, այդպիսով հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի ստեղծման և այդ գաղափարը  ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում կիրառելու» վերաբերյալ հայտարարությանը

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս հարցով նախապատրաստել են համապատասխան առաջարկներ, որոնք նրանք մտադիր են ընթացիկ տարվա մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում փոխանցել կողմերին»,-հայտնել է ԱԳՆ-ն:

ՌԴ ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի հարցն է քննարկվել:

«Այս նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների աջակցությամբ գերիների փոխանակման վերաբերյալ: Բաքուն և Երևանը, ելնելով նման հարցերի մարդասիրական բնույթից, պայմանավորվել են ապագայում առաջնորդվել այդ մոտեցմամբ: Ենթադրում ենք, որ այս պայմանավորվածությունը պահպանում է իր արդիականությունը: Գերիների փոխանակման հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են»,-հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը՝ նաև տեղեկացնելով, որ  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջերս կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հիմքով քայլեր ձեռնարկելու գերիների մոտ հարազատներին թողնելու համար:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս