«Հրազդան» ՔԿՀ-ի խցերից մեկում՝ հեռուստացույցի մեջ wi-fi սարք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ՔԿՀ

Մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության արդյունքում խցի հեռուստացույցի միջից հայտնաբերել եւ առգրավել են շարժական 1 wi-fi սարք՝ իր բաժանորդային քարտով եւ լիցքավորիչով, իսկ ձայնարկիչի բարձրախոսի միջից՝ 1 բջջային հեռախոս։

Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: