Զելենսկին չի երկխոսելու Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օդ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի պատրաստվում երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը:

«Ոչ»,- կարճ պատասխանել է Վլադիմիր Զելենսկին այն հարցին՝ արդյո՞ք հնարավոր է երկխոսություն ռուսական կողմի հետ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դրանից հետո Զելենսկին Ռուսաստանին մի քանի անգամ տվել է «ագրեսոր» բնորոշումը: