ԱՄՆ-ի սպասելիքները Փաշինյանից ավելի մեծ էին, դրանք չարդարացան․ միջազգայնագետ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

«Եթե ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չէր հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, ապա անիմաստ էր գնալ Վաշինգթոն»,- այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Բովանդակային ոչինչ չկար և չէր էլ կարող լինել, որովհետև մեր անվտանգության խորհուրդն այդպիսի լուրջ և կայացած կառույց չէ, որ կարողանա բովանդակային օրակարգ առաջ քաշել, քննարկել։  ԱԱԽ-ում լուրջ պրոֆեսոնալներ աշխատում են, բայց ղեկավարումը ոչ պրոֆեսոնալ է, և բնական է, որ դա բերում է հետևանքի, որն այս պահի դրությամբ ունենք», - ասել է Սարգսյանը։

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ միջազգայնագետը նշել է, որ հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգներում ավելի մեծ սպասելիքներ ունեին Նիկոլ Փաշինյանից, որոնք չարդարացան։

Շարունակությունը՝ տեսանյութում։