ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
«Եթե ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չէր հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, ապա անիմաստ էր գնալ Վաշինգթոն»,- այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Բովանդակային ոչինչ չկար և չէր էլ կարող լինել, որովհետև մեր անվտանգության խորհուրդն այդպիսի լուրջ և կայացած կառույց չէ, որ կարողանա բովանդակային օրակարգ առաջ քաշել, քննարկել։ ԱԱԽ-ում լուրջ պրոֆեսոնալներ աշխատում են, բայց ղեկավարումը ոչ պրոֆեսոնալ է, և բնական է, որ դա բերում է հետևանքի, որն այս պահի դրությամբ ունենք», - ասել է Սարգսյանը։
Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ միջազգայնագետը նշել է, որ հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգներում ավելի մեծ սպասելիքներ ունեին Նիկոլ Փաշինյանից, որոնք չարդարացան։
Շարունակությունը՝ տեսանյութում։