Փաշինյանը 1 տարի փնտրեց և գտավ Սերժ Սարգսյանի գլխին գործ սարքելու հնարավորություն․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «․․․որոշ ուժեր դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ ունեն․․․» հայտարարությունն օգտագործելու է որպես քող հերթական ռազմական գործողություններ սկսելու համար՝ մեղադրելով նախապես հայկական կողմերին»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ստացվում է հրեշավոր կոնսեսուս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև, որ եթե պատերազմ լինի մեղավորն Արցախն է։ Դու հո հիվա՞նդ չես։ Ո՞նց կարել է նման կարճամիտ, անգրագետ քաղաքական «կոզրներ» տալ քո թշնամուն։ Եթե կան այդ մարդիկ, բռնի՛ր, պատժի՛ր։ Եթե կան, չես կարողանում, ուրեմն դու քո տեղում չես, իսկ եթե չկան ու նման բաներ ես խոսում, դու պատասխան ես տալու և՛ օրենքի, և՛ պատմության առջև»,- ասել է Աշոտյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս