Դավթաշենում փողոցից բերման է ենթարկվել խարդախության կասկածանքով հետախուզվողը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օդ

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին, ժամը 10.00-ին, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի 5-րդ փողոցից բերման է ենթարկվել 31-ամյա Գրիգոր Պ.-ն, որը մայիսի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: