Պուտինը Կրեմլում պետական պարգևներ է հանձնել հայ գործիչների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

Պուտին

Ռուսաստանի  Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պետական պարգևներ է հանձնել անվանի ռուս և օտարերկրացի գործիչների: Նրանց շարքում եղել են նաև հայեր:

ՌԴ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Ալեքսանդրա Նևսկու շքանշանով:

Իսկ Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լեյլա Ադամյանը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի շքանշանով: