Քաղաքացին տնկարկից գողացել էր 70 մ փշալար և տեղափոխել իր տան բակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օդ

Մայիսի 22-ին, ժամը 16.05-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Սպիտակի բաժին գրություն է ստացվել, որ մայիսի 13-ին նշված մասնաճյուղի աշխատակիցների կողմից կատարվել է տեղազննում Սպիտակի անտառպետության թիվ 4 պահաբաժնում «Թեղուտ» ծրագրով հիմնված տնկարքում: Պարզվել է, որ անհայտ անձանց կողմից ջարդվել և գողացվել են տնկարկի դարպասները՝ մի քանի տասնյակ սյուներ և մոտ 500 մ փշալար:

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ 1976 թ. ծնված Թավրիզ Բ.-ն 2018թ. մայիս-հունիս ամիսներին նշված տնկարկից գողացել է 70 մ փշալար և տեղափոխել իր տան բակ:

Ոստիկանները պարզել են նաև, որ 1979 թ. ծնված Գայանե Զ.-ն 2018թ. մայիս ամսին նշված տնկարկից գողացել է 200 մ փշալար և տեղափոխել իր տան բակ:
Գողոնը հայտնաբերվել և վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: