Էրիկ Գրիգորյանը Խալիդա Բուզարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

.

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ծրագրերի կառավարման գծով տարածաշրջանային տնօրեն Խալիդա Բուզարի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կողմերը քննարկել են Հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի բնապահպանական փաթեթը,  մասնավորապես անդրադարձ է եղել «IFAD-GEF» Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում ծրագրի» իրականացման ընթացքին և ակնկալվող թիրախային արդյունքներին։

Հանդիպման ընթացքում դիտարկվել են նաև բնապահպանական այլ հիմնադրամների ներքո Հայաստան- IFAD համագործակցության հնարավորությունները։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս