ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարին մեղադրում են Եվրոպական խաղերից առաջ թիմի կազմը փոխելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օդ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը մեղադրում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին Եվրոպական խաղերից առաջ թիմի կազմի ընտրությանը միջամտելու մեջ:

«Ինձ հորդորում են, որ թիմում ընդգրկեմ մարդկանց, ովքեր չեն եղել թիմում ինձնից առաջ էլ, իմ թիմը ղեկավարելուց հետո էլ: ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն ասում է, որ թիմում պետք լինեն մարզիկներ, ովքեր նույնիսկ Հայաստանի չեմպիոն չեն եղել: Գաբրիել Ղազարյանն  օրեր առաջ հրավիրել էր հանդիպման, որտեղ ներկա էին նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանը և Ռոբերտ Պետրոսյանը: Ուզում են  հինգ քաշային կարգում իրենք ընտրեն բռնցքամարտիկներին, ովքեր կմեկնեն Եվրոպական խաղերին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով` ՀԱՕԿ-ը նաև պարտադրում է Ծաղկաձորում հավաք անցկացնել և մարզել իրենց ընտրած մարզիկներին:

Նախօրեին բռնցքամարտի հավաքականն արդեն իսկ ներկայացրել էր 9 մարզիկներին, ովքեր կմասնակցեն Եվրոպական երկրորդ խաղերին: