Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օդ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող անցանելիության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ մեկնաբանությունների մասին պարզաբանում է տարածել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

«Քանի որ Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում, հետևաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում ներառված չէ: Այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն: Ուստի, հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում էր մեկնարկել հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է իրականացնել փոսային նորոգում մինչև հիմնանորոգման մեկնարկը, որպեսզի հնարավորինս քիչ անհարմարություն պատճառվի քաղաքացիներին»:

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ տարածաշրջանը սպասարկող ընկերությունն աշխատանքներն իրականացնում է իր միջոցների հաշվին:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս